Իտալական «Ռոմա»-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Ջեյմս Պալոտան նախկին նախագահ Թոմաս դե Բենեդետոյի հեռանալուց հետո նշանակվել է թիմի նոր նախագահ:
«Սա մեծ պատիվ է ինձ համար: Ես ինձ վրա եմ վերցնում մի մեծ պատասխանատվություն: Պատրաստվում եմ ամեն ինչ անել, որ «Ռոմա»-ն դառնա Ա Սերիայի չեմպիոն»,- ասել է Պալոտան:






































