Իսպանական «Աթլետիկ»-ի նախագահը խոսել է կիսապաշտպան Խավի Մարտինեսի և հարձակվող Ֆերնանդո Լյորենտեի հնարավոր տեղափոխության մասին:
«Ամեն ինչ մեր ձեռքերում է, իսկ մենք ցանկանում ենք մեր թիմում պահել այդ խաղացողներին:
Տեղափոխությունն իր մեջ երկու բաղադրիչ է ընդգրկում ՝ սպորտային ու ֆինանսական: Մենք միշտ ուշադրություն ենք դարձնում այս հանգամանքներին:
Իհարկե, այս երկու ֆուտբոլիստների ծառայություններով շատ ակումբներ են հետաքրքրված, սակայն նրանցից և ոչ մեկի առաջարկը չի համապատասխանել վերոնշյալ բաղադրիչներին:
Ոչ մի ակումբի հետ չենք բանակցում Լյորենտեի տեղափոխության վերաբերյալ: Սրանք զուտ բամբասանքներ են, իսկ դրանք կանխելու համար ոչինչ չես կարող անել»,- As-ը, վկայակոչելով Canal+ը, մեջբերում է թիմի նախագահի՝ Ուրուտիուի խոսքերը:








































