Բրազիլական «Կորինտիանս»-ի ֆուտբոլիստ Պաուլինյոն մոտ է «Ինտեր» տեղափոխությանը:
Ակումբները գրեթե համաձայնության են եկել բոլոր հարցերի շուրջ: Սակայն, չնայած այս ամենին, ֆուտբոլիստն անձամբ ուզում է մնալ Բրազիլիայում մինչև դեկտեմբեր ամիսը՝ Աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելու: Այս մասին տեղեկանում ենք La Gazzetta dello Sport-ից:
Հավելենք, որ Պաուլինյոն հանդես է գալիս որպես կիսապաշտպան, 24 տարեկան է և վերջին մրցաշրջանում մասնակցել է 12 հանդիպման՝ խփելով 3 գնդակ:







































