«9 տարի է ՀՀ կառավարությունը հայտարարում է, որ հաջորդ տարի կսկսի Արաքս գետի վրա Մեղրի ՀԷԿ-ի շինարարությունը: Այս տարի էլ նույն կառավարությունը հայտարարել է, որ շինարարությունը կսկսվի ամենաուշը 2012-ի հունիսի 15-ին»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը և հավելում.
«Մեղրի ՀԷԿ-ի շինարարությունը սկսելու մասին ՀՀ կառավարության պաշտոնական հայտարարությունը ներառված է 2011-ի պետական բյուջեի կատարողականում: Սակայն այդ ժամկետը վաղուց անցել է, բայց այդպես էլ հայտնի չէ` այդ շինարարությունը, որն իրականացնելու է իրանական կողմը, երբ է սկսվելու և երբևէ սկսվելու է, թե ոչ»:












































