Բեռլինում եգիպտական թանգարանը նախատեսում է Նեֆերտիտի թագուհու կիսանդրին հայտնաբերելու օրվա հարյուրամյակը հատուկ ցուցահանդեսով նշել:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը “Ամարնայի լույսի ներքո” խորագրով ցուցադրության ժամանակ կցուցադրվի ավելի քան 600 թանգարանային նմուշ, որոնք հայտնաբերվել են Ամարնայում պեղումների ժամանակ, այնտեղ, որտեղ հայտնաբերվել է Նեֆերտիտիի կիսանդրին:
Մոտ 200 արտեֆակտ , որոնք պատկերացում են տալիս հին եգիպտացիների ամենօրյա կյանքի մասին, ցուցահանդեսի համար կվերականգնվեն:
Ցուցադրությունը կբացվի 2012 թվականի դեկտեմբերի 6-ին և կտևի մինչև 2013 թվականի ապրիլ ամիսը:
Նեֆերտիտին եղել է 18-րդ դինաստիայի Ամենհոթեփ 4-րդ (Էխնաթոն) փարավոնի, ով իշխել է մ.թ.ա. 14-րդ դարում, կինը: Հին եգիպտական թագուհու կիսանդրին մոտավորապես 3300 տարեկան է: Հավանաբար այն ստեղծվել է Թութմոս քանդակագործի կողմից մ.թ.ա. 1345 թվականին: Նեֆերտիտիի կիսանդրին հայտնաբերվել է 1912 թվականին գերմանացի հնԷաբան Լյուդվիգ Բորխարդտի կողմից:








































