Արևմտյան Գերմանիայում նախապատրաստում են երիտասարդների` սեպտեմբերի 9-ին Զուգդիդիում վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազ» ընդդիմադիր կոալիցիայի նախանշված հանրահավաքը ցրելու համար: «Վզգլյադ»-ի թղթակիցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է ընդդիմության ղեկավարներից Սանդրո Բրեգաձեն:
«Ազգային» շարժումը, որը հիմանադրվել է նախկին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի ազդեցիկ կողմնակիցների կողմից, հուլիսին միացել է ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիայի հետ ու գործունեություն է ծավալում Արևմտյան Վրաստանում ` ընդդիմության ուժերը մոբիլիզացնելու համար:
Նրա խոսքով` «այդ խմբերը ձևավորվելու են Աբխազիայից վրացի փախստականներից»:
Սանդրո Բրեգաձեի խոսքով` Մինգրելիայի գյուղերում հավաքում են երիտասարդների` ընդդիմադիրներին ծեծելու համար նրանց խոստանալով 1000-1500 լարի ( 600-900 դոլար):
Չնայած դրան` ընդդիմությունը մտադիր է իր ռեսուրսներով հանրահավաքի դուրս բերել մինչև 20 հազար մարդու:









































