Այսօր սկսվում է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգի այցը հարավկովկասյան հանրապետություններ,- տեղեկացնում է պետքարտուղարության պաշտոնական կայքը:
Սթեյնբերգին ուղեկցում է պետքարտուղարի` եվրոպական և եվրասիական հարցերով օգնական Ֆիլիպ Գորդոնը: Պաշտոնյաները հանդիպելու են երկրների բարձաստիճան ղեկավարության հետ և քննարկելու ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ տարածաշրջանային խնդիրներ: Նախատեսված են նաև հանդիպումներ հարավկովկասյան երկրների հասարակական շրջանակների և լրատվամիջոցների հետ: