Գերմանիայի Ծովահենների կուսակցությունը պառակտվել է ատոմային էներգետիկայի մասին հարցի պատճառով,- գրում է գերմանական Spiegel-ը:
AG Nuklearia խումբը, որի մեջ մտնում է շուրջ 20 «ծովահեն», սկսել է տարածել թերթիկներ` ի պաշտպանություն ԱԷԿ-ի ու դրա «ժամանակակից անվտանգ օգտագործման»:
Այդ ակցիան խումբը անցկացրել է ոչ միայն իր անունից, այլև ամբողջ կուսակցության:
Ծովահենների կուսակցության կանոնադրության մեջ չի խոսվում այդ հարցի վերաբերյալ դիրքորոշման մասին, սակայն գոյություն ունի փաստաթուղթ, որն ընդունվել է 2010 թ. կուսակցության նիստում: Այն ժամանակ ծովահենները հավանության էին տվել ատոմային էներգիայից հրաժարվելուն:
Ծովահենների կուսակցության մամլո ծառայությունը AG Nuklearia-ին ուղարկել է զգուշացում, որ առանձին խումբը իրավունք չունի արտահայտվել ամբողջ կուսակցության անունից:
Մինչ այդ, սակայն, կուսակցության շատ անդամներ դաշնային ղեկավարության արարքը որակել էին որպես ազատ խոսքի սահմանափակում:











































