«Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ», որի դիմաց ակումբը 33 մլն ֆունտ ստացավ։ Այդ գործարքից հետո լոնդոնյան ակումբը պատրաստ է լուրջ աշխատանք կատարել տրանսֆերային շուկայում՝ պատուհանի փակումից օրեր առաջ։
Բրիտանական մամուլի տեղեկացմամբ՝ ակումբը պատրաստ է նոր խաղացողների տրանսֆերները ձեռք բերելու նպատակով 50 մլն ֆունտ ծախսել։
Թիմի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը ցանկանում է ակումբ հրավիրել 2 պաշտպանների և դարպասապահի։ Չի բացառվում, որ «Տոտենհեմ»-ն իր կազմ կհրավիրի նաև հարձակվողի։







































