«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ճամայկացի արագավազորդ, Օլիմպիական խաղերի 6-ակի չեմպիոն Ուսեյն Բոլտը ներկա է գտնվել «Ֆուլհեմ»-ի հետ խաղին (3:2):
Արագավազորդին, ով «Յունայթեդ»-ի երկրպագու է, ակումբը նվիրել է մարզաշապիկ, որի ետնամասում դաջված էր 9.63 թիվը (այդ ցուցանիշով Բոլտը դարձավ Լոնդոնի 2012 թվականի Օլիմպիական չեմպիոն)։
«Յունայթեդ»-ի երկրպագուներն արագավազորդին դիմավորելիս սկսել են բացականչել. «Պայմանագիր կնքիր նրա հետ, Ֆերգի՛»։





































