Եգիպտոսի ոստիկանության կողմից կալանավորվել է երկրի ամենավտանգավոր հանցագործներից մեկը, որը մեղադրվում է սպանությունների, թմրամիջոցների անօրինական առևտրի, կավատության և ապօրինաբար վայրի կենդանիներ պահելու մեջ: Այս մասին հաղորդել են Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունից:
Սաբրի Հելմին, որը հայտնի է «Նախնուխ» անունով, կալանավորվել է Ալեքսանդրիայի իր առանձնատանը: Ձերբակալվել են նաև նրա օգնականն ու 16 համախոհները:
Նրա տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել են ինքնաձիգներ, դետոնատորներ ու պայթուցիկներ, ինչպես նաև կեղծված փաստաթղթեր,- հաղորդում է Interfax-ը:
Քննիչները արձանագրել են փաստը, որ հանցագործը իր առանձնատանը պահել է 5 առյուծ, վագր, օձեր, ջայլամ ու ձիեր:
Անձամբ կալանավորվածը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները` պնդելով, որ ոչ մի առնչություն չունի իր տանը հայտնաբերված զենքի ու թմրամիջոցների հետ:










































