Ամերիկացի փոփ երգչուհի Լեդի Գագան 2012-ի դեկտեմբերին ելույթ կունենա Ռուսաստանում,- հայտնում է Афиша ամսագրի կայքը։ Դեկտեմբերի 9-ին երգչուհին ելույթ կունենա Պետերբուրգի մարզահամերգային համալիրում, դեկտեմբերի 12-ին` Մոսկվայի «Օլիմպիականում»:
Երգչուհին Ռուսաստան կայցելի համաշխարհային Born This Way Ball շրջագայության շրջանակներում:
Ներկայումս Kassir.ru կայքում հայտնում են, որ Լեդի Գագայի ռուսաստանյան համերգների տոմսերը վաճառքի կհանվեն օգոստոսի 31-ից:
The Born This Way Ball համաշխարհային շրջագայությունը սկսվել է 2012-ի ապրիլի 27-ից Սեուլում:
Սպասվում է, որ Լեդի Գագան իր համերգային շրջագայության ժամանակ կխոսի նաև Pussy Riot խմբի պատժի մասին: Ավելի վաղ ի պաշտպանություն խմբի հանդես էր եկել Մադոննան:









































