Ֆրանսիական «Ռոքֆոր» պանրի արտադրությունը սպառնալիքի տակ է հայտնվել այն բանից հետո, երբ գայլերը վերադարձել են երկրի հարավային լեռներ: Ռոքֆոր արտադրող ֆերմերները նախազգուշացրել են, որ պանրի արտադրությունը ռիսկի տակ է, քանի որ իրենք այլևս չեն կարողանում դաշտերում ազատ արածեցնել ոչխարների հոտը: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
Գայլերը 1920 թվականից հետո առաջին անգամ են հայտնվել Ֆրանսիայի հարավարևելյան լեռներում: Վերջերս գայլերի կողմից կատարվել է 30 հարձակում, սատկել է 62 ոչխար, 73-ը՝ վնասվել:
Ֆերմերները հայտնել են, որ տարածքում գայլերի հետ համակեցությունը անհնար է: Պանիրը ստացվում է ոչխարի կաթից: Ըստ 1000 տարվա ավանդույթի՝ ֆերմերները կաթը բաց են թողնում քարանձավներում, որպեսզի դրանք «հասունանան»:









































