Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին «Լիվերպուլ»-ի հետ կայացած հանդիպումից հետո խոսել է խաղի մասին:
«Ես գիտեի, որ խաղը բարդ է լինելու, սակայն մենք մեզ լավ դրսևորեցինք: Լավ սկսեցինք, ունեինք լավ հնարավորություններ, սակայն երբ բաց թողեցինք առաջին գոլը, ամեն ինչ գլխիվայր շրջվեց:
Մենք երկու գոլ ընդունեցինք տուգանայինից, հետևաբար պետք է շտկենք իրավիճակը: Սուարեսի գոլի ժամանակ պետք է փակեին ճանապարհը, սակայն խաղացողները քնած էին:
Իհարկե, ես հիասթափված եմ, քանի որ չենք հաղթել: Անցած մրցաշրջանում մենք ևս ոչ-ոքի խաղացինք «Էնֆիլդ»-ում, սակայն դարձանք չեմպիոն: Հուսով եմ՝ այս տարի էլ այդպես կլինի»,- «Սիթի»-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ասել է Մանչինին:







































