ԱՄՆ հարավ-արևելքում՝ Մեքսիկական ծոցի ափամերձ ցածրադիր վայրերում, բնակվող մարդկանց խորհուրդ է տրվում լքել բնակավայրը` կապված տրոպիկական «Իսահակ» փոթորկի մոտենալու հետ: Նախնական տվյալներով՝ փոթորկի վտանգավորությունը երկրորդ աստիճանի է: Եթե այն հասնի երրորդի, ապա տարհանումը կլինի պարտադիր:
Արտակարգ ռեժիմ է հայտարարվել Լուիզիանայում, Ֆլորիդայում, Ալաբամայում և Միսիսիպիում:
Ըստ եղանակի տեսության` փոթորիկը ծովում կարող է առաջացնել 2-3,5մ բարձրության ալիքներ և հորդառատ անձրևներ: Քամու արագությունը փոթորկի էպիկենտրոնում կարող է հասնել 100կմ/ժ արագության:
Տարածաշրջանում հետաձգվել են հարյուրավոր չվերթներ:











































