Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում՝ Ջամահիրիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի նախկին նստավայրի տեղում, կհայտնվի մեծ այգի: Այս մասին հայտնել է վարչապետ Աբդել Ռահիմ Ալ-Քիբը:
Իշխանությունների որոշմամբ` նախկինում խիստ հսկողության ներքո գտնվող տարածքը կմաքրվի շինություններից, կկառուցվեն մի շարք հասարակական նշանակության շենքեր, այդ թվում՝ գրադարան և թատրոն: Այնտեղ հուշակոթող կկառուցվի՝ նվիրված «լիբիական հեղափոխության նահատակների հիշատակին»:
Ալ-Քիբի խոսքերով` նախկինում վախի և բռնապետության խորհրդանիշ հանդիսացող այս վայրը կդառնա հպարտության և արժանապատվության խորհրդանիշ:











































