Կահիրեի դատարանը մեղավոր է ճանաչել Եգիպտոսի 76 քաղաքացու, որոնք անցած տարի հարձակվել են Իսրայելի դեսպանատան վրա: 75 մարդ դատապարտվել է մեկ տարվա պայմանական ազատազրկման: Ես մեկը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման, հաղորդում է ZMAN-ը:
Հիշեցնենք, անցած տարվա սեպտեմբերի 9-ին հազարավոր ցուցարարներ հարձակվել էին Կահիրեում Իսրայելի դեսպանատան վրա: Հարյուրավոր մարդիկ հարձակվել էին այն շենքի վրա, որտեղ գտնվում էր դեսպանատունը: Ցուցարարները մուրճերով և երկաթե ձողերով կոտրել են պարիսպը և ներխուժել 21 հարկանի շենք: Նշվում է, որ խուլիգանները գողացել են իրերը և պատուհաններից դուրս նետել փաստաթղթերը և կահույքը:











































