Wednesday, 24 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Երբ գալիս է սեպտեմբերը

Հայաստանի քաղաքական բոլոր ուժերը կամ գրեթե բոլոր ուժերը սպասում են սեպտեմբերին ու հանրությանն էլ խորհուրդ են տալիս սպասել սեպտեմբերյան վճռական իրադարձություններին: Ինչ է կատարվելու սեպտեմբերին կամ ինչ կարող է կատարվել` որևէ մեկը չի ասում: Օրինակ` Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է, որ սեպտեմբերին բեկումնային զարգացումներ կլինեն, բայց ոչ մի խոսք այն մասին, թե, օրինակ, ինչի շուրջ կլինեն կամ ինչ պատճառով, ինչ առիթով, ում շնորհիվ:

«Բարգավաճ Հայաստան»-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ երիտասարդներին հորդորում է լավ հանգստանալ, քանի որ սեպտեմբերին լուրջ աշխատանքներ են սպասվում: Եվ կրկին ոչ մի խոսք, թե ինչ ոլորտում, որ ուղղությամբ, ինչ բովանդակությամբ: «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում է, որ մանդատ վերցնել-չվերցնելու հարցը կորոշի սեպտեմբերին, ու կրկին ոչ մի խոսք՝ ինչու սեպտեմբերին, ինչ է լինելու սեպտեմբերին, ով է օգնելու մանդատի հարցում կողմնորոշվելու:

Սա ոչ այլ ինչ է, քան ծաղր հասարակության հանդեպ: Ով է գիտակցաբար ծաղրում, ով` ակամայից, ով է փորձում կեղծել, իսկ ով է անկեղծ, և ինքն էլ չգիտի, թե ինչի է սպասում` արդեն կարևոր չէ: Հատկանշականը երևույթն է: Հայաստանի քաղաքական սուբյեկտները հասարակությանը դրել են օբյեկտի տեղ ու մտածում են, որ այդ օբյեկտը մտածելու, հասկանալու, վերլուծելու, հարցեր տալու կարողություն չունի և պատրաստ է մարսել ամենայն ինչ, ինչը որ կմատուցվի նրան:

Այս իրավիճակը Հայաստանի քաղաքական ներկայիս դաշտի անպտղության վկայությունն է: Հենց այդ իրավիճակն է, որ առաջ է բերում նոր քաղաքական դաշտի, նոր որակի քաղաքականության ձևավորման կենսական անհրաժեշտությունը, որպեսզի հասարակությանը չկերակրեն սեզոնային խոստումներով` խուսափելով որևէ բացատրությունից, կամ ցանկացած անհեթեթություն ներկայացվի որպես բացատրություն` համարելով, որ կարևորը պաթոսն է և ձայնի բարձրությունը, իսկ մնացյալը հասարակության խելքի բանը չէ, և կախարդված հանրությունը ուղղակի կսկսի պաշտել սեպտեմբերը, հետո` հոկտեմբերը, հետո` փետրվարը, հետո գարունը, ամառը, ձմեռը, ու այդպես շարունակ: Մինչդեռ հասարակությունը այդ ամենի հետևանքով ոչ թե սպասում է պաշտել տարվա եղանակները, այլ ուղղակի սկսում է ձանձրանալ քաղաքական գործիչներից և կուսակցություններից: Բայց դա լավ գործընթաց է:

Ի վերջո` այդ ձանձրույթը, մեղմ ասած` ձանձրույթը, ներկայիս քաղաքական դաշտի և կուսակցությունների հանդեպ երևի թե միակ ադեկվատ վերաբերմունքն է, որը կա՛մ կստիպի փոխվել կուսակցություններին և ադեկվատ դառնալ հասարակությանը, կա՛մ էլ հասարակությունն ինքը ձանձրույթից կսկսի մտածել իր շահերի սպասարկման նոր մեխանիզմներ ձևավորելու և դրանցով առաջ շարժվելու մասին:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում