Ինչպես հաղորդում է РИА НОВОСТИ-ն, Մոսկվայում դրական են գնահատում Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին Աստրախանում, եւ մտադիր է շարունակել աջակցությունը ղարաբաղյան կարգավորմանը: Ինչպես լրագրողներին է փոխանցել Կրեմլի աղբյուրը, «մի փոքր ավելի զգուշավոր լավատեսության մասին հնչած խոսքերը, կարծես, հիմնավոր են»:
«Ռուսաստանի նախագահը միանգամայն գիտակցաբար է գնում այդ աշխատանքին, որը նրան ոչ մի դիվիդենտ չի խոստանում: Եվ այդ աշխատանքը կշարունակվի»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Աղբյուրը հավելել է նաեւ, որ նման հանդիպումից մեծ արդյունքներ ակնկալելն «ուղղակի անիմաստ է ու անիրական»: «Հարցի գինը կայունությունն է Կովկասում, մերձավոր հարեւաններ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների վերադարձը նորմալ մակարդակի»,-ասել է նա: