Վրաստանի վարչապետ Վանո Մերաբիշվիլին ուրբաթ կառավարությանը ներկայացրել է Վրաստանի Եվրոպական և եվրատլանտյան կառույցների ինտեգրման հարցերով նոր նախարար Տորնիկե Գորդաձեին: Պետնախարարի պաշտոնը լքել է Գրիգորի Բարամիձեն, ով հոկտեմբերի 1-ին մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին:
Վարչապետն իրականացրած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել Գրիգորի Բարամիձեին, իսկ նոր նախարարին հաջողություններ է մաղթել:
Տորնիկե Գորդաձեն մինչ այդ 2010թ-ի հունիսի 25-ին զբաղեցրել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը:










































