Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ ցանկանում է ստեղծել նոր «Արսենալ»:
«Այն բանից հետո, երբ թիմը լքեցին առաջատար ֆուտբոլիստներից մի քանիսը, ցանկանում եմ կառուցել նոր «Արսենալ», որի հիմքը կլինեն բրիտանացի ֆուտբոլիստները, որոնք շատ ավելի հավատարիմ են իրենց թիմերին:
Մենք ունենք Ուիլշեր, Ռեմզի, Ջենիկսոն, Օքսլեյդ-Չեմբերլեն: Նրանք բոլորն էլ կարող են աճել ու դառնալ առաջատար ֆուտբոլիստներ ու կարող են հաղթանակներ բերել «Արսենալ»-ին: Եթե իհարկե նրանք մնան թիմում, այդ ամենն ավելի արագ կլինի»,- ESPN-ի փոխանցմամբ՝ ասել է Վենգերը:







































