Բեռլինի O2 արենայում մեկնարկեց մենամարտը հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի (34-3) և WBC վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի (42-2) միջև:
«Սովորաբար, մենք շատ չենք խոսում մենամարտից առաջ: Գործողությունները ռինգում խոսքերից բարձր են: Այսօր ռինգում ես կտամ բոլոր հարցերի պատասխանները: Ես կստանամ ամեն ինչ կամ ոչինչ: Կարող եք վստահ լինել, տիտղոսը մնալու է Բեռլինում»,- ասել է Արթուրը:







































