ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գալիք նախագահական ընտրություններում իր հակառակորդ հանրապետական Միթ Ռոմնիին մեղադրել է, որ նա ծայրահեղական հայացքներ ունի տնտեսական և սոցիալական հարցերի վերաբերյալ:
Associated Press գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ-ի նախագահն ասել է, որ հանրապետականների կողմից հայտարարված բարեփոխումները միայն կվնասեն ամերիկյան տնտեսությանը:
ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածուների փոխադարձ քննադատությունը գնալով ավելի է սրվում: Դա ավելի նկատելի դարձավ այն ժամանակ, երբ Միթ Ռոմնին կոնգրեսական Փոլ Ռայանին, ով հայտնի է իր պահպանողական հայացքներով, իր գործընկեր հայտարարեց նախընտրական քարոզարշավում:










































