Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինն այս տարի տոնում է 775-ամյակը: Տեղի իշխանությունների տեղեկատվության համաձայն` տարեդարձը կնշվի այս հանգստյան օրերին համերգներով, ցուցահանդեսներով:
Պաշտոնական ժամանակագրության համաձայն` Բեռլինը հիմնադրվել է 13-րդ դարում: 1237թ. համարվում է քաղաքի հիմնադրման տարի: Այս թվականին առաջին անգամ հիշատակվում է Քյոլն քաղաքը, իսկ 1244թ` Բեռլինը: Այս երկու բնակավայրերից կազմավորվում է Գերմանիայի մայրաքաղաքը:
Հետաքրքիր է, որ Բեռլինը միայն երկու անգամ է նշել տարեդարձը` 1937թ. 700-ամյակը, և 1987թ` 750-ամյակը:











































