Ավտոմեքենաների ագահ կոլեկցիոներների համար այս զբաղմունքը ոչ միայն նախասիրություն է, այլև` լուրջ ներդում: Ըստ աճուրդների կազմակերպիչների` ռետրո ավտոմեքենաների շուկայում այսօր առավել պահանջարկ ունեն նախորդ դարի 60-70-ականների Ford-երը: Դրանց արժեքը ամեն տարի ավելանում է 16 %-ով:
Ավտոմեքենաների նրաբգեղության` Pebble Beach-ում կազմակերպվող ցուցահանդեսում միլիարդատերերը, միոլիոնատերերը և առհասարակ մյուս «թանկարժեք» հյուրերը գնալով ավելանում են: Իսկ դա նշանակում է, որ այն դառնում է կոլեկցիոն ավտոմեքենաների վաճառքի լավագույն վայրը, որտեղ աճուրդի կամզակերպիչները տարին շատ լավ են փակում:
Անցյալ տարի Pebble Beach Concours d’Elegance-ում աճուրդի ժամանակ 1960 թ.-ի Ferrari California 250 LWB Spider Competizione-ը վաճառվել է 11 275 000 դոլարով: Այն ռետրո ավտմեքենաների շարքում երբևէ ամենաբարձր գնով վաճառված ավտոմեքենան է: Այս մեքենայի գնորդը չի ցանակացել հրապարակել իր անունը:
Pebble Beach-ի ևս մի ռեկորդակիր է 1968թ. մոդելային տարվա Ford GT40 Gulf/Mirage-ը, որը վաճառվել է 11 մլն դոլարով: Շատ քիչ զիջելով Ferrari-ին` այն դարձել է բարձ գնով վաճառված երկրորդ ավտոեքմենան:
Բարձր գնով վաճառված մյուս ամերիկյան ավտոմեքենան 1931 թ. թողարկված Ford GT40-ն է եղել, այն 10, 34 մլն դոլար է արժեցել: Այս մրցարշավային մեքենան բազմաթիվ անգամներ հաղթել է մրցույթներում: Եվ հենց դրանով է պայմանավորված դրա բարձր արժեքը: Լը Մանի մրցույթների ընթացքում դրա վրա տեղադրել են տարբեր շարժիչներ, ներկայումս GT 40-ը «զինված է» Ford-ի 4,7-լիտրանոց 8-գլանային շարժիչով:










































