Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է հրետանային արկի արձակման նոր ռեակտիվ համակարգի անվանման մրցույթ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վրաստանի պաշտպանության նախարար Դմիտրի Շաշկինը:
Մրցույթի հաղթողները կորոշվեն օգոստոսի 25-ին: Հաղթողներին կորոշի վրացական ռազմական գերատեսչության «փորձառու ժյուրին»:
Համաձայն մրցույթի պահանջների` նոր համակարգի անվանման տարբերակները պետք է ուղարկել jpg տարբերակով: Դրանք կարող են հրապարակվել կամ Շաշկինի ֆեյսբուքյան էջի հատուկ հատվածում կամ ուղարկվել գերատեսչության հասցեով:
Հաղթողը կստանա նոութբուք :
Հրետանային արկի արձակման նոր ռեակտիվ համակարգի ցուցադրությունը տեղի է ունեցել 2012թ. մարտին: Համակարգը նախատեսված է թշնամու կենդանի ուժերը, զրահապատ տեխնիկան խոցելու համար:











































