Saturday, 20 06 2026
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում

Փոթորկի սպասելիս

Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակը կարելի է բնորոշել արձակուրդ կամ սպասում հասկացություններով: Երկիրը սպասման մեջ է: Հայաստանի ներքաղաքական հանգուցալուծման գործոնները բոլորովին այլ տիրույթում են և կարծես թե ակնհայտ է, որ այդ այլ տիրույթում առայժմ հարաբերական անդորր է:

Դա անշուշտ չի նշանակում, որ գործընթաց չկա: Պարզապես որոշումների կայացման խնդիր այս պահին կարծես թե դրված չէ սեղանին և գործընթացը մատնված է ինքնահոսի:

Անհերքելի է, որ Հայաստանի բուն ճակատագիրը առաջիկայում ամենևին էլ և ոչ միայն Հայաստանի նախագահականում չէ, որ լուծվելու է: Դրա մասին միարժեք խոսելու համար հարկավոր է տեղեկություններ ունենալ նաև այն տիրույթից, որտեղ իրական քաղաքական պրոցեսն է ընթանում: Դա Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան տիրույթն է, թե կա ավելի վերին շերտ, որտեղ ներգրավված են արդեն Հայաստանի ներքին քաղաքական անցուդարձով շահագրգռված քաղաքական կենտրոններ: Ամեն դեպքում, բանն այն է, որ իշխանության վիճակի շահեկանության մասին խոսելու համար պետք է գնահատել Հայաստանի իրավիճակը թե ներքին, թե արտաքին խնդիրների առումով: Եվ այդ տեսանկյունից ակնհայտ է, որ իշխանությունն անցած չորս տարիների ընթացքում բացի ժամանակ շահելուց, որևէ այլ հիմնարար խնդրի լուծում չի տվել:

Չարս տարվա ընթացքում իշխանությունը որևէ քաղաքական կամ տնտեսական գործընթաց չի հասցրել իր տրամաբանական ավարտին, եթե իհարկե այդպիսին չհամարենք փոքր ու միջին բիզնեսի հանդեպ գրոհը` տնտեսական բարեփոխումների անվան տակ, ինչպես նաև քաղաքացիների սոցիալական բեռի ավելացումը: Այդ խնդիրների չլուծվածությանը գումարվում է նաև այն, որ Հայաստանում ըստ էության չլուծված է մնում գլխավոր խնդիրը` իշխանության խնդիրը: Ո՞վ է Հայաստանում իշխանություն: Ինչպիսի՞ն է Հայաստանում իշխանությունը: Այդ հարցերի պատասխանները չորս տարվա ընթացքում ոչ միայն չեն ստացվել, այլ ավելի լղոզվել է հնարավոր պատկերը: Իշխանությունը մեկ շատ հանդուրժող է, մեկ բավական բիրտ:

Եվ նույնիսկ եթե այդ ամենը ոչ թե հակասականության վկայություն են, այլ իշխանական կազմակերպված մարտավարության, միևնույն է, այդ աջից ձախ նետվող մարտավարության կիրառումն ինքնին վկայում է առավել կայուն և կանխատեսելի վարքագծի հնարավորության բացակայության մասին: Այդպիսի պայմաններում իրավիճակն իսկապես անկանխատեսելի է, և անկանխատեսելիությունն էլ արտահայտվում է ներկայիս հարաբերական անդորրի տեսքով, որն իսկապես կարծես անդորր է փոթորկից առաջ: Միայն տպավորությունն այնպիսին է, որ ներքաղաքական սուբյեկտները, գրեթե առանց բացառության, ավելի շատ զբաղված են ոչ թե փոթորկից առաջ սեփական գոտիներն ու կապերը ամրացնելով, այլ դիմացինների գոտիներն ու կապող պարանները հնարավորինս թուլացնելով: Այդ դեպքում իհարկե հավանականությունը ավելի շատ այն է, որ փոթորիկը կարող է տանել բոլորին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում