Ռուսաստանի նախագահի` միջազգային մշակութային համագործակցության գծով ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը հայտարարել է, որ Ադրբեջանը Ռուսաստանի համար ռազմավարական գործընկեր է հումանիտար և մշակութային ասպարեզներում,- տեղեկացնում է aze.az-ը:
Նա նաև տեղեկացրել է, որ այս տարվա աշնանը Բաքվում կայանալու է երկկողմ հումանիտար ֆորում:
Ադրբեջանն այս տարի Ռուսաստանի տարբեր քաղաքներում նախատեսել է մի շարք մշակութային նախագծեր իրականացնել, այդ թվում՝ թատերական ներկայացումների բեմադրություններ և ցուցահանդեսներ:









































