ՀՀ գլխավոր դատախազի 2011 թվականի փետրվարի 18-ի հրամանով Շիրակի կայազորի զինվորական դատախազ է նշանակվել Արազի Սուրենի Հովսեփյանը:
Հիշեցնենք, որ արդարադատության առաջին դասի խորհրդական Արազի Հովսեփյանը ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության քրեական հետապնդման ոլորտում կայազորների դատախազությունների գործունեությունը վերահսկող բաժնի ավագ դատախազ էր: