Այսօր Բահրեյնում փողոց դուրս կգան տասնյակ հազարավոր մարդիկ: Այս մասին երեկ հայտարարել են երկրի ընդդիմադիր ուժերը: Նրանք կկազմակերպեն, այսպես կոչված, «100 հազարի» երթ Մանամայի փողոցներով:
Ցուցարարները երկրի թագավոր Համադ բեն Իսա Ալ-Խալիֆայից կպահանջեն, որպեսզի նա պաշտոնանկ անի վարչապետին և կառավարության մյուս անդամներին, որոնց ընդդիմությունը մեղադրում է սոցիալական բարեփոխումների տապալման և վերջերս փողոցներում խաղաղ ցուցարարներին գնդակահարելու մեջ: Դրանից հետո Ազգային համաձայնության իսլամական ընդդիմադիր կազմակերպությունը պատրաստվում է գնալ բանակցությունների:
Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ շարունակ Բահրեյնում տեղի են ունենում բախումներ ոստիկանության և ցուցարարների միջև, որոնք պահանջում են իրականացնել քաղաքական և տնտեսական մի շարք բարեփոխումներ: Հնչել են նաև միապետությունից հրաժարվելու կոչեր:







































