Wednesday, 24 06 2026
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան

НГ. Ղարաբաղյան հակամարտությունը նորից սկսում է եռալ

Ռուսական Независимая газета-ն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը, որը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:

Վաղը Երևան է ժամանելու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը: Նա երկու օր կմնա Երևանում, ապա կմեկնի Թբիլիսի և Բաքու: Այցելության նպատակն է ծանոթանալ իրավիճակին տարածաշրջանում, որտեղ մեծ է հակամարտությունների վերսկսման հնարավորությունը: Օրինակ` երկուշաբթի օրվա ընթացքում Ադրբեջանից հակասական տեղեկություններ էին ստացվում բախումների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գոտում: Որոշ տեղեկություններով, սպանվել է 7 ադրբեջանցի զինվոր, մեկ այլ տեղեկությամբ` 1:

Ջեյմս Սթեյնբերգը հանդիպելու է երեք հանրապետությունների ղեկավարների հետ: Նրան տարածաշրջանային այցելության ժամանակ ուղեկցում է ԱՄՆ պետքարտուղարի մյուս տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, որը պատասխանատու է եվրասիական տարածաշրջանի համար: Պետքարտուղարի հանդիպումը Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հետ առավել հետաքրքական է, քանի որ հակամարտող պետությունների ղեկավարները մարտի 5-ին հանդիպելու են Սոչիում:

Սակայն հույսը քիչ է, որ ճակատագրական որոշումներ կարող են ընդունվել: Այդուհանդերձ, հենց միայն հանդիպումը Սոչիում մեծ հաջողություն է` հաշվի առնելով շփման գոտում լարվածության մեծացման փաստը: Այդ լարվածությունը հասել է այն աստիճանի, որ փորձագետների մի մասը այս հակամարտությունը սկսել են անվանել ոչ թե սառեցված, այլ դանդաղ եռացող:

Մասնավորապես, վերջերս ԱՄՆ ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ Ատլանտյան խորհրդի խորհրդական Յան Բժեզինսկին հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը վերջին տարիներին նկատելիորեն փոխվել է, իսկ ռազմական բախումները դարձել են սովորական երևույթ:

«Ադրբեջանի կողմից ռազմական բյուջեի մեծացումը հղի է անկայունությամբ: Բաքվի սպառնալիքները, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն շուտով կհավասարվի Հայաստանի բյուջեին, վկայում են, որ այդ երկիրն այլևս չի տեսնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունը ոչ ռազմական ճանապարհով: Բաքվի այսօրինակ քաղաքականությունը ստիպում է Երևանին մտածել կարճաժամկետ կտրվածքով կանխարգելիչ գործողություններ իրականացնելու վերաբերյալ»,- կարծում է Բժեզինսկին:

Ատլանտյան խորհրդին Եվրասիական կից կենտրոնի տնօրեն, Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ռոս Ուիլսոնը կարծիք է հայտնել, որ «անհրաժեշտություն կա ավելացնելու ջանքերը միջազգային մոնիտորինգի ուղղությամբ Լեռնային Ղարաբաղում, որը հիմա զգալի նվազել է, այլ կերպ մեծանում է հայ-ադրբեջանական հակամարտության վերսկսման հնարավորությունը»:

НГ-ի լրագրողին հաստատել են շփման գծում իրավիճակի լարված լինելու փաստը, սակայն իրավիճակը բուն Լեռնային Ղարաբաղում հանգիստ է: Թերթը նշում է, որ փետրվարին այս երկրում նշվում է ղարաբաղյան շարժման 23-ամյակը` հիշեցնելով հակամարտության սկսման նախապատմությունը:

Հիմա տարածաշրջանում այլ խնդիրներ են դրված` ամեն կերպ խուսափել պատերազմից, աստիճանաբար, քայլ առ քայլ ստեղծել երկու ժողովուրդների միջև վստահության մթնոլորտ, որոնք դատապարտված են ապրելու կողք կողքի` առանց ավտոմատի նշանակետի անցքից մեկը մյուսին նայելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում