Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ Արդարադատության նախարարության կալանավայրերի վարչությունում բուռն գործընթացներ են սկսվել. «Երևան-կենտրոն» ՔԿՀ-ի պետ Հ.Խլղաթյանը ազատվել է իր պաշտոնից` այլ կալանավայրի ղեկավարումը ստանձնելու համար: Թե որտեղ կնշանակվի` դեռ հայտնի չէ: Բացի դա, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորների մի մասը անկապ է մնացել. օրերս ճապոնական հատուկ կռունկներով «շմոնավատ» են արել բերդի տանիքն ու շրջակա տարածքները: