«Առաջին լրատվականի» ունեցած տեղեկություններով, փետրվարի 21-ին` կեսօրին մոտ, Գորիսում տեղակայված զորամասերից մեկում հերթական միջադեպն է գրանցվել:
Զինծառայողների միջև բռնկված վեճն ավարտվել է փոխհրաձգությամբ:
Հրազենից ստացած վերքերից ժամկետային մի զինծառայողի տեղափոխել են Սիսիանի զինվորական հոսպիտալ:
Բժիշկները տուժածի վիճակը բավարար են գնահատում: Այլ տեղեկություններ առայժմ չի հաջողվել ճշտել:










































