Monday, 08 06 2026
Իսրայելը պատրաստ է Իրանի հետ պատերազմի վերսկսման
20:50
ՆԱՏՕ-ի կործանիչները խոցել են Լատվիայի օդային տարածքում հայտնված դրոնը
20:30
ԱՀԿ-ի ղեկավարը ժամանել է էբոլա վիրուսի տարածման երկիր համարվող Ուգանդա
20:10
Իրաքը փակում է երկրի օդային տարածքը
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Սիրիան երկարաձգել է օդային տարածքի սահմանափակումները
Հայաստանը ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Լեհաստանի վարչապետ
19:30
Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Նոր հուշագիրը, կամ ում է կծելու «շունը»

Ներկոալիցիոն վերջին զարգացումների վերաբերյալ մոտեցումների, տեսակետների, գնահատականների, մեկնաբանությունների և վերլուծությունների պակաս, թերևս, չզգացվեց:

Դրանք ստացան տարատեսակ արձագանքներ, սակայն կարծես թե նշմարվում է տեղի ունեցածի շարժառիթների կամ պատճառների մի նոր շերտ, որը գուցե արժե դիտարկել, քանի որ կարող է լուրջ հետաքրքրություն ներկայացնել թե՛ ներիշխանական զարգացումներն էլ ավելի հանգամանալից պատկերացնելու և ըմբռնելու փորձի տեսանկյունից, թե՛ նաև պետության առաջ կանգնած կամ կանգնող մարտահրավերների դինամիկայի տեսանկյունից:

Նկատելի է, որ տարածաշրջանում զգալիորեն ակտիվանում է աշխարհաքաղաքական ֆոնը: Մարտի 5-ին Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում սպասվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական եռակողմ հանդիպումը: Իմիջայլոց, Սոչին կարծես թե այդ հանդիպումների տեսանկյունից այդքան էլ բարվոք քաղաք չէ Հայաստանի համար:

Եթե հիշում եք, հենց նախորդ տարի Սոչիում էր, որ հունվարի 25-ի եռակողմ հանդիպմանը ներկայացվեցին, այսպես կոչված, մադրիդյան լրացումները, որոնք Ադրբեջանն անմիջապես սկսեց սիրով գեներացնել և հավանություն տալ, իսկ Հայաստանը` համառորեն մերժել: Հիշում եք երևի, թե ինչպես Մինսկի խումբը երկու շաբաթ ժամանակ տալու մասին հայտարարեց, որ կողմերը դիրքորոշում հայտնեն այդ լրացումների վերաբերյալ, և թե ինչպես Ադրբեջանը համաձայնություն տվեց դրանց, իսկ Հայաստանը այդպես էլ չասաց «այո» կամ «ոչ»:

Դրանից մի քանի ամիս անց Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ ևս մի եռակողմ հանդիպում` հունիսին, որից հետո արդեն կարծես թե իրավիճակը, բարեբախտաբար, փոխվեց և այնպես, որ Ադրբեջանը նույնիսկ ստիպված էր Չայլուի մոտ տեղի ունեցած հայտնի դիվերսիոն սկանդալը խաղարկել: Հիմա նորից գործընթացը հասնում է Սոչի:

Իհարկե, մինչ այդ եղավ Աստանան, որտեղ Ղարաբաղի հարցը, հակառակ շատ սպասումների, չստացավ բեկումնային լիցքեր: Բայց ամբողջ հարցն այն է, որ բանակցային գործընթացը նման է այսբերգի, և դժվար է ասել, թե արտաքին կողմից զատ, ինչ է կատարվում կուլիսներում, կամ Գյուլի ասած` լուռ դիվանագիտության շրջանակներում:

Մարտի 5-ին կերևա, թե կողմերը Աստանայից մինչև Սոչի ինչով են զբաղված եղել: Առայժմ տեսանելի է, որ կողմերը կարծես թե ակտիվ զբաղված են մարտի 5-ի հանդիպումը նախապատրաստելով: Մասնավորապես` փետրվարի 23-24-ը տարածաշրջանային այցով Հարավային Կովկաս է ժամանում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի առաջին տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը: Նա կայցելի Հայաստան, Վրաստան, Ադրբեջան: Իհարկե, դժվար է միարժեք ասել, որ նրա այցի բուն նպատակը Ղարաբաղի հարցն է, բայց որ Հայաստանի և Ադրբեջանի պարագայում այդ հարցերը լինելու են նրա հանդիպումների օրակարգային առաջնահերթություններից` անկասկած է: Հետաքրքրական է, որ Սթեյնբերգի հետ գալու է նաև Քլինթոնի մեկ այլ տեղակալ` Փիլիպ Գորդոնը:

Այսինքն` դա նշանակում է, որ ԱՄՆ համար այդ տարածաշրջանային այցը բավական կարևոր է: Հատկանշական է նաև, որ դրանից մեկ օր անց Սերժ Սարգսյանը մեկնում է Սանկտ Պետերբուրգ, որտեղ աշխատանքային հանդիպում է ունենալու ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Կարծես թե այնպիսի տպավորություն է, որ մարտի 5-ի հանդիպումից առաջ ուշադրության առանցքային առարկա հանդիսանում է Հայաստանը, և ինչ-որ սպասելիքներ ու ակնկալիքներ կան Հայաստանից: Թերևս պատահական չէր, որ Հայաստանի ներիշխանական հակասությունների գոնե այս փուլի հանգուցալուծումն ու մարտի 5-ի հանդիպման մասին տեղեկատվությունը հրապարակվեցին միևնույն օրը:

Մինչդեռ, թերևս, աներկբա է, որ ներկոալիցիոն համաձայնության կնքման գործում եղել է արտաքին ազդեցիկ միջամտություն: Թե հատկապես ո՞ր կենտրոնից, ի՞նչ տեսքով է եղել այդ միջամտությունը` դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ այն եղել է: Բանն այն է, որ Հայաստանում ներիշխանական հակասությունները ծավալվում էին բավական դինամիկ և բավական կոշտ հակադրության տրամաբանությամբ, սակայն դրանք մեկեն հանգուցալուծում ստացան մեկ գիշերվա ընթացքում: Մինչդեռ Հայաստանի տիրույթում այդ ընթացքում ոչինչ չի փոխվել, ոչ մի արտառոց կամ արտակարգ իրադարձություն տեղի չի ունեցել:

Ուրեմն ինչու պետք է կոալիցիոն ուժերը հանկարծ մի գիշերվա մեջ մի կողմ դնեին իրենց տարաձայնությունները և հուշագիր ստորագրեին: Թերևս այն պատճառով, որ ինչ-որ նոր, արտակարգ ազդակ է ստացվել դրսից, ինչն էլ կոալիցիոն կուսակցություններին ստիպել կամ մղել է մի կողմ դնել տարաձայնությունները: Ահա այստեղ է հարցը, թե ի՞նչ ազդակ և հատկապես աշխարհաքաղաքական ո՞ր կենտրոնից է ստացել իշխանությունը:

Ի դեպ, հետաքրքրական զուգադիպություն. հայ-թուրքական գործընթացում էլ կարծես թե գործում էր «մեկ գիշերվա» տրամաբանությունը և այնտեղ էլ եթե ինչ-որ հանգուցային փուլեր կամ որոշումներ էին լինում, լինում էին գիշերվա ընթացքում, միանգամից: Ուրեմն ինչը ստիպեց, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն նստեն և թուղթ ստորագրեն: Նրանք հայտարարեցին, որ ստիպել է պետության շահը, որ լուրջ մարտահրավերներ են եղել, մինչև անգամ ռազմական: Բայց կոալիցիան որևէ կերպ չի մանրամասնում, թե ինչպես և որտեղից էին դրսևորվում այդ մարտահրավերները, որոնք այդպես մի գիշերվա ընթացքում քաղաքական իրավիճակ են փոխում Հայաստանում: Այդ մանրամասների բացակայությունը հուշում է, որ մարտահրավերներն իրականում ոչ այնքան պետությանը, որքան հենց իշխանությանն էին սպառնում, այլապես իշխանությունը չէր զլանա մանրամասնել իրավիճակն ու չբավարարվել միայն կցկտուր և ստանդարտ բացատրություններով:

Ըստ ամենայնի «շան գլուխը» թաղված է մարտի 5-ի եռակողմ հանդիպման մեջ, որտեղ ըստ երևույթին օրակարգային է լինելու կամ «շան մարմնի» տեղը հստակեցնելու կամ «շան մարմինը» ձևավորելու հարցը, որից հետո պարզ կլինի, թե ում է կծելու «շունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում