«Միլան»-ը Իտալիայի առաջնության 26-րդ տուրում «Կևո»-ի նկատմամբ տարած հաղթանակը նվիրել է ակումբի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնիին, ով արդեն 25 տարի է այդ պաշտոնում է:
«Կևո»-ի հետ խաղից առաջ «Միլան»-ի ֆուտբոլիստները հատուկ մարզաշապիկներ էին հագել, որոնց վրա գրված էր, որ Սիլվիո Բեռլուսկոնին 1986 թվականի փետրվարի 20-ից համարվում է ակումբի նախագահը: