Երեկ Մարոկոյում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ Ալ-Հուսեյման քաղաքում բախվել են ցուցարարներն ու ոստիկանները, որի հետևանքով կան զոհեր: Այս մասին հաղորդում է РИА-Новости գործակալությունը` հղում կատարելով արաբական ԶԼՄ-ներին:
«Առաջին լրատվականը» տեղեկացրել էր, որ երեկ Մարոկոյի քաղաքների փողոցներ էին դուրս եկել մի քանի հազար մարդ` պահանջելով երկրում իրականացնել քաղաքական բարեփոխումներ, պակասեցնել թագավորի լիազորությունները: Բողոքի ակցիաները հիմնականում խաղաղ են եղել, սակայն Ալ-Հուսեյմայում դրանք վերածվել են բախումների գյուղերից ժամանած բնակիչների և ոստիկանության միջև: Գյուղացիները սկսել են այրել մեքենաներ, խանութներ, բանկեր, հարձակվել ոստիկանության վրա, որի հետևանքով զոհվածների թիվը հասել է 5-ի, իսկ վիրավորվել է 46 մարդ: