ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Սյունիքի և Տավուշի հովիտներում, Արարատյան դաշտում առաջացել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում` օգոստոսի 17-18-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 19-21-ին առանձին շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին հարավային` 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 17-ին էապես չի փոխվի, 18-21-ին կնվազի 5-7, արևելյան շրջաններում 9-12 աստիճանով:
Երևանում` օգոստոսի 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 19-21-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:
Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: