Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նոյեմբերին բանակցություններ կանցկացնեն Ճապոնիայում` Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի օրերին: Կրեմլի մամլո ծառայության հաղորդմամբ, նախագահները կհանդիպեն նոյեմբերի 13-14-ին Յոկահամա քաղաքում: Իսկ նոյեմբերի 11-12-ին Բարաք Օբաման եւ Դմիտրի Մեդվեդեւը Սեուլում կմասնակցեն «20-ի խմբի» գագաթնաժողովին: