Wednesday, 24 06 2026
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ
17:30
ԱՄՆ պետքարտուղարը դեպի Մերձավոր Արևելք շրջագայություն է սկսել
Վահագնի հուշարձանը մի քանի անգամ փոխել է իր տեղադրությունը
17:10
Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը
Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ
16:50
Wikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակից
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին

«Ի՞նչ եմ արել, որ…ուրիշներն իրենց էրեխուն զիբիլանոցն են գցում»


Ասում է մանկասպանության մեջ կասկածվող 45-ամյա մայրը:


2011թ. հունվարի 7-ին Վանաձորի բնակչուհի Զիրավարդ Ստեփանյանը, իր 6-րդ երեխային ծննդաբերելով տանը, նախնական վարկածով պոլիէթելինային տոպրակով խեղդամահ է արել փորքիկին: Դեպքի մասին իմացել են միայն 10 օր հետո, երբ արյունահոսող կնոջը տարել են հիվանդանոց: ՀՀ քրեական օրենսգրքի 106 հոդվածի (Մոր կողմից ծննդաբերության ժամանակ կամ դրանից անմիջապես հետո, ինչպես նաև հոգեճնշող վիճակում կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարման վիճակում նորածին երեխայի սպանությունը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով) հատկանիշներով Լոռու մարզի քննչական բաժնում հարուցված է քրեական գործ: Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը հայտնի կդառնա մարտի առաջին տասնօրյակում: «Առաջին լրատվական»-ը զրուցել է տիկին Զիրավարդի հետ:


-Տիկին Զիրավա՛րդ, ե՞րբ իմացար, որ հղի ես։


-Ուշ եմ իմացել։ Երբ որ հասկացել եմ, գնացել եմ բժշկի։ Ասավ՝ 5-6 ամսվա ա, ասավ՝ հնարավոր ա աբորտ արվի, մոտ մի 100-150 հազար դրամ ա պետք, բայց ըստեղ չենք կարա, պտի Երևան գնաս։ Ինչ պտի անեի. տենց էլ մնացի։ Վախով, ահով, խաբելով ապրել եմ էդ քանի ամիսը։


-Բա ինչո՞ւ էիր խաբում, ինչո՞ւ էիր թաքցնում հղիությունդ։


-Մտածում էի՝ երկու խնամիատեր եմ, նենց ըլնի՝ շուխուր չընգնի, լավ ըլնի։ Դե հըմի որ ըլնի, թող ըլնի, թող` թենց ըլնի։ Բայց որ համ սենց վնաս եղավ, համ նենց. խայտառակվեցի։ Կոպիտ ասած` ժողովրդական՝ հա՛մ տնազ, հա՛մ վնաս։ Հա՛մ աշխարհքով խայտառակվեցի, հա՛մ էլ սենց ահով-դողով. գլխի չենք ըլնում՝ ինչ տի ըլնի։ Ամոթից, վախից իմ գլխին սենց օյին բերեցի։ Իմ վախն էր, ուրիշ ոչ մի բան։ Ամոթը, որ էրեխեքը մեծ են։ Հա, վերջինին որ բերել եմ, էլի էրեխեքը մեծ են եղել։ Բայց էն ժամանակ խնամի չկար, բան չկար։ Մենք մեր ընտանիքն էր։ Լեզուս երկար էր։ Իսկ հիմի արդեն երկու խնամի. ինձ համար ամոթ էր։


-Բա հղիությունդ չէ՞ր երևում։ Որ այդ մասին հարցնում էին, ի՞նչ էիր ասում։


-Երևում էր, բա ինչ էր անում։ Ասում էի՝ ներվերի հետ ա կապված, տրոմբ ա, սիրտս ա.


ամենքին մի բան ասում էի։ Տան անդամներն էլ էին տեսնում, իրանք էլ էին հարցնում. անընդհատ փախած էի ման գալիս։ Հղիի շորեր չէի հագնում,  իմ սովորական շորերով էի։ Նեղում էր, բայց թե զսպում էի ինձ։ Մտածում էի՝ տանը կծննդաբերեմ։ Դե որ ծնվի արդեն, ոնց էլ ըլնի, կընդունեն էլի։ Կասեն՝ ըթենց պահել ա, ջհանդամը գյոռը, կասեն՝ մեր երեխեն ա, կպահեն։ Վերջինի ժամանակ էլ էի ուշ իմացել, ուշ ասացի, ասացին՝ պահի։ Էս անգամ էլ որ ասեի, գուցե էլի տհենց ասեին ու պահեին։


-Օրվա ո՞ր ժամին ծննդաբերեցիր, ինչպե՞ս։


-Գիշերն էր։ Գնացի բաղնիք։ Լրիվ մենակ եմ էղել։ Հա, հեշտ ունեցա։ Ես կարողանում եմ ինձ զսպեմ։ Ձեն բան չեմ հանել, էլի։ Մանավանդ որ էդքան երեխա ունեմ ու ձևերն էլ գիտեմ՝ որ պահին ինչ ձևի ցավ պետք ա ըլնի։ Պորտալարը կտրել եմ մկրատով։ Մեր բաղնիքի մկրատն ա։ Հետո էղավ արյունը։ Հնարավոր ա, որ լավ չի կտրվել, արնահոսել ա։ Բայց արնահոսելը նրանիցն ա, որ մեջը բան ա մնում։ Ընկերքը մեջն ա մնացել, դրանից ա էղել, լավ չի մաքրվել։ Երբ որ ունեցա, մի 15-20 րոպե ուշաթափված եմ եղել։ Հետո ուշքի եկա, իրան տհենց գետնին տեսա ու անակնկալի էկա, որ չի շարժվում, չի ճչում։ Իրան փաթաթեցի, պահեցի։ Ես էլ լվացվեցի, մաքրեցի բաղնիքը ու էկա պառկեցի։


– Ինչո՞ւ այդպես արեցիր։


– Էդ պահին էդ ձև մտածեցի։ Էնա վախիցս պահեցի։ Ինձ վախը դրդեց, վախն էր։ Ես էդ ձևի վախ մեկ էլ ապրել եմ երկրաշարժի վախտը։


– Վախեցել ես,  որ ամեն ինչ կիմացվի՞, թե՞ վախեցել ես  հետագայի համար։


-Սաղ, խառը։ Ամեն ինչն էլ իրար հետ խառը. հա՛մ որ հետո իմանան, ինչ կըլնի, ոնց կանեմ, տակից ոնց դուրս կգամ։ Ես ինչ կըլնեմ. բա որ լավ չըլնեմ, բժշկի գնամ, ու ընդեղ իմացվի։ Ու տենց խառնվել էին իմ մտքերը իրար։ Գոնյա որ ես լավ ըլնեի, բժշկի չգնայի, հետո մի բան կանեի։ Բայց դա հնարավոր բան չէր, որ բժշկի չգնայի. եթե ընկերքը մեջին ա, պետք ա արյունահոսեր։


-Եթե բժշկի չգնայիր, ու այդպես էլ ոչինչ չիմացվեր, նորածնին ի՞նչ էիր անելու։


-Եթե ամեն ինչը նենց ըլներ, որ բժշկի չգնայի, ու եթե կենդանի ըլներ, կպահեի, կասեի. բա կարո՞ղ ա չասեի՝ ընտանիքիս մեջ երեխա ա։ Կճվային, կչային, կանցներ կգնար։ Եթե կենդանի չըլներ, կտանեի կթաղեի։ Էդ ժամանակ չէի ասի. թողել էի բախտիս էլի։


-Շտապօգնության բժիշկը հարցրե՞ց՝ ինչից ես արնահոսում։


-Չէ, չհարցրեց։ Ծննդատան բժիշկը  ջոկեց: Պատմեցի արդեն։ Իրան շատ խնդրեցի, որ ոչ մեկին չասի, բայց ինքը էդ իրավունքը չուներ։ Հարցրեց ծնվելուց ձեն ա հանել, ասի՝ չէ. որ գլուխը հանեց, էլի ձեն չկար։ Չէ, ձեն չէր հանում։


-Քո ասելով՝ երբ երեխան ծնվել է, արդեն կենդանի չի՞ եղել։


-Իմ լարվածությունից ա մահացել, իմ անհանգիստ լինելուց։ Գիշերները լավ չէի քնում, անընդհատ մտածմունքների մեջ էի։ Խաղ եղել ա, բայց վերջին օրերին չկար, վերջին օրերին իրան չէի զգում։


-Ասում են՝ երեխային խեղդված են գտել։


-Ընդհանրապես խեղդվում ա պտղաջրեր կուլ տալուց կամ պորտալարը փաթաթվելուց։ Պորտալարը փաթաթված չէր։ Բայց պտղաջրեր հնարավոր ա կուլ տված ըլնի։ Չգիտեմ։


-Ասում են՝ երեխան խեղդված է պոլիէթիլենային տոպրակով։


-Հա դե, բա պարզ ա, որ տենց էլ պտի մտածեին։ Տենց էլ պըտի ըլներ։ Հո նախօրոք չեմ արել. տեսել եմ՝ ձեն չկա, չի շարժվում, նոր եմ դրել ցելաֆոնի մեջ, փաթաթել։ Խառնվել էի իրար, չգիտեի՝ ինչ եմ անում։


-Ասում ես՝ ուշքդ կորցրած ես եղել։ Գուցե անգիտակից վիճակում չես հասկացել՝ ինչ ես անում…


-Չէ, ինչքան ուզում ա մարդ անգիտակից ըլնի, իրա էրեխին կյանքում չի վնասի։


-Հնարավո՞ր է, որ ծնունդն ընդունելիս վնասած լինես նրան։


-Շատ հնարավոր ա։ Բայց հատուկ բան չեմ արել. փորձում էի, որ դուրս գար։


-Զիրավա՛րդ, իսկ եթե դատաբժշկական փորձաքննությամբ պարզվի, որ երեխան իրոք խեղդված է պոլիէթիլենային տոպրակո՞վ։


-Չգիտեմ։ Չեմ պատկերացնում։


-Ունե՞ս ասելիք։


-Մարդ կա՝ իրա էրեխուն որ ունենում ա, տանում ա զիբիլանոցն ա քցում, դաշտը, կալոդեցն ա քցում, էդ ձևի մարդկանց չեն բռնում, չեն դատում։ Դե հիմի բան ա, էղել ա։


Չէի ուզենա, որ սենց էղնի, բայց ստացվել ա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում