Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին փետրվարի 19-ին, ժամը 11-ի սահմաններում հերթական վթարն է գրանցվել:
Մեղրու լեռնանցքից քիչ ներքև իրար են բախվել իրանական մի բեռնատար` կցորդով ու «ԿամԱԶ» մակնիշի մեքենա: Տուժածներ չկան:
Ճանապարհը մոտ 40 րոպե փակ է եղել, քանի որ իրանցի ավտովարորդը փորձում էր հավաքվածներին ապացուցել, որ ինքը չի խախտել երթևեկության կանոնները:
Ականատեսների պատմելով, դեպքի վայր են եկել ՃՈ աշխատակիցները: