Ուկրաինական Սևաստոպոլում արձանագրվել է սև կեռնեխների մասսայական անկում: Այս մասին հաղորդում է Vesti.ru կայքը: Ըստ կայքի` դրանք հայտնաբերվել են քաղաքի ափամերձ շրջաններում:
Մասնագետներն այս պահին չեն կարողանում բացատրել, թե ինչով է պայմանավորված այս անկումը: Մի քանի թռչունների մարմիններ ուղարկվել են լաբորատոր հետազոտության: Որպես հնարավոր պատճառ նշվում է ներկայումս տարածաշրջանում գրանցված եղանակային ցուրտ պայմանները:
Հիշեցնենք, որ հունվար ամսի առաջին իսկ օրերից աշխարհի տարբեր հատվածներում արձանագրվել են թռչունների մասսայական անկման դեպքեր, որոնց պատճառները դեռ չեն բացահայտվել: Այդպիսի դեպքեր են արձանագրվել ԱՄՆ-ում, Շվեդիայում, Կանադայում, Իտալիայում, Ռումինիայում:









































