Friday, 05 06 2026
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին
15:10
Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է
Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում
14:40
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
14:30
Բրիտանիան և Ֆրանսիան կգլխավորեն Հորմուզի նեղուցի ականազերծման առաքելությունը
«Երևանի գինու օրերը» փառատոնի ընթացքում մի շարք փողոցներ փակ կլինեն
Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո
ՀՀ-ի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ
Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործը հասել է դատարան
13:30
Իրանի օրենսդիրները դիմել են Խամենեիին ԱՄՆ հասնող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ մշակելու հարցով. ԶԼՄ-ներ
«Փող պտի տան, 8 միլիոնի տեր եմ սարքել»․ «Ուժեղ Հայաստանի» պատասխանատուները տվել են ընտրակաշառք․ ՀԿԿ
13:10
ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
12:50
ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ

Հետևանքը վերացվեց, բայց պատճառը մնում է և առաջանում

Համընդհանուր ընկալում կամ մտայնություն կա, որ կոալիցիոն հայտարարության ստորագրումը հանգուցալուծեց ներիշխանական ճգնաժամը կամ կանխեց դրա վտանգավոր գեներացումն ու հետագա ծավալումը:


 Առաջին հայացքից այդ ամենը հենց այդպես էլ երևում է` իշխանության տարբեր թևերը շամպայն են խմում միմյանց հետ, ուրախ դեմքերով ողջունում միմյանց, շնորհավորում, խոսում միասնականության հաղթանակի և այլնի մասին: Բայց այդ ամենն իրականում խնդրի միայն արտաքին կողմն է, իսկ ներիշխանական ճգնաժամը դույզնինչ չի պակասել: Ավելին, մեծ է հավանականությունը, որ արտաքին այդ քողի տակ ներիշխանական հակասությունները ավելի են «եփ գալու», և կոալիցիոն կաթսայի կափարիչը առավել մեծ աղմուկով է դուրս թռչելու: Դա, իհարկե, կարող է լինել խորհրդարանի կամ նախագահի ընտրությունից հետո, բայց, թերևս, լինելու է անխուսափելի: Քանի որ ներիշխանական հակասությունների և ճգնաժամի հետևանքը վերացված է, բայց պատճառը, որ հանգեցնում էր այդպիսի հետևանքի, շարունակում է գոյություն ունենալ և ժամանակի ընթացքում ավելի է սրվելու` թե՛ ներքին, թե՛ արտաքին բնական ու օրինաչափ գործընթացների հետևանքով:


 Բանն այն է, որ պատճառը իշխանության, իշխանական կաղապարի նեղությունն էր, որը ռեսուրսների սղության պատճառով սկսել էր ավելի ու ավելի քիչ մարդ տեղավորել իշխանության մեջ, և առաջացել էր լուրջ նեղվածք: Սերժ Սարգսյանը փորձում էր այդ խնդիրը լուծել հայթուրքական գործընթացով՝ ձգտելով հասնել սահմանի բացմանը, որպեսզի ընդլայնվի իշխանության ռեսուրսային տիրույթը: Սակայն դա չստացվեց: Պատահական չէ, որ Հայաստանում ներիշխանական լուրջ խմորումները ՀՀԿ և ԲՀԿ ֆորմատով սկսվեցին հենց այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ հայթուրքական «օդանցքը» չի գործելու: Սերժ Սարգսյանը այդ գործընթացի տապալումից հետո ակտիվորեն ձեռնամուխ եղավ իշխանության միջից որոշ տարրերի կամացկամաց հեռացման գործին: Բնական է, որ հիմնական խնդիրը պետք է լիներ Գագիկ Ծառուկյանին դուրս մղելը, քանի որ Ծառուկյանը իշխանության մեջ կարևոր բևեռներից մեկն է, թեկուզ և այն պարզ պատճառով, որ նույնացվում էր Ռոբերտ Քոչարյանի հետ: Երբ իշխանության մեջ նեղվածք է, բնականաբար, պետք է հեռացնել այն տարրերին, ովքեր ի վիճակի են ինչոր պահի վիճարկել քո իշխանությունը: Ահա այդ տրամաբանությամբ էլ Սերժ Սարգսյանը ձեռնամուխ եղավ Գագիկ Ծառուկյանի աստիճանական չեզոքացման գործընթացին: Բայց Ծառուկյանը որոշեց դիմադրել, ընդ որում՝ բավական ագրեսիվ և նախաձեռնողական դիմադրությամբ: Նա սկսեց մի քանի կոշտ հայտարարություններ անել, որոնց երբեմներբեմն միանում էր նաև Ռոբերտ Քոչարյանը:


 Սերժ Սարգսյանի համար պարզ դարձավ, որ ԲՀԿ դեմ բացահայտ առճակատման գնալը ռիսկային է, քանի որ հաղթանակի տված օգուտը կարող է ավելի քիչ լինել, քան այդ հաղթանակի զոհասեղանին դրված ռեսուրսներն են: Լավագույն տարբերակը «հրադադարն» էր, ինչն էլ հաստատվեց կոալիցիոն նոր հայտարարությամբ: Դրա բովանդակությունը հուշում է, որ Սերժ Սարգսյանը միարժեք հաղթանակ է տոնել՝ ստիպելով Գագիկ Ծառուկյանին պաշտպանել իր թեկնածությունը 2013 թվականին: Բայց գործընթացներին պետք է նայել ավելի լայն կտրվածքով: Իշխանության ռեսուրսային սղությունը շարունակում է պահպանվել, իսկ աշխարհն էլ շարունակում է առաջ գնալ: Ակնհայտ է, որ իշխանության պայմանավորվածությունը կառուցվել է այն սկզբունքի վրա, որ ավելի լավ է քչով բավարարվել և պայմանավորվել եղած քիչը մասմաս անելու հարցում, քան իրար դեմ շատի համար պայքարել և թուլացնել իշխանական համակարգը: Շատ պարզ տրամաբանություն է գործել: Բայց այդ տրամաբանությունը կարող է միջնաժամկետ առումով կենսունակ և աշխատունակ լինել զուտ փոքր Հայաստանի պայմաններում, եթե Հայաստանը լիներ ինքն իրենով ապրող պետություն: Մինչդեռ Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական բանուկ երթևեկության հատվածում, ինչը ենթադրում է միջազգային պարտավորություններ, հարաբերություններ՝ դրանց բաց և փակ ռեժիմներով, ստվերային և թափանցիկ կողմերով: Ռեսուրսների անբավարարության հարցը այդ համատեքստում վաղ թե ուշ սրվելու է նորովի 


Բանն այն է, որ Հայաստանում ներիշխանական ճգնաժամի բուն շարժառիթը արտաքին զարգացումներն են, ներքին ռեսուրսների՝ հենց դրանց հանդեպ եղած հարաբերակցությունը: Շարժառիթը հայկական «արտադրության» չէ, այլ թելադրված է համաշխարհային գործընթացներով, համաշխարհային տրանսֆորմացիոն միտումներով, որոնք հայաստանյան «էլիտայի» տարբեր հատվածների մեջ առաջացնում են բնական մտահոգություններ սեփական ճակատագրի հանդեպ, քանի որ իրենք որևէ կերպ չեն կարող ազդել համաշխարհային գործընթացների վրա: Իսկ դրանք ընթանում են խաղի նոր կանոնների որոնման տրամաբանությամբ: Առավել ևս` սկսել են չգործել արդեն շատ հին կանոններ, շատ դեպքերում անցումային դրույթներ են գործում:


 Հիմա Հայաստանի իշխող ուժերը մտածեցին, որ այդ ֆոնի վրա, սեփական կաշին փրկելու մասին մտածելու փոխարեն, առավել ճիշտ է մտածել ընդհանուր կաշի ձևավորելու և այն միասնաբար փրկելու մասին: Բայց հարցն էլ հենց այն է, որ այդ տրամաբանությունը աշխատող է զուտ ներհայաստանյան զարգացումներում, սակայն կենսունակ չէ աշխարհի մասշտաբով: Աշխարհում պատասխանատվության հարցը շատ հստակ է դրվում: Մասնավորապես Հայաստանի պատասխանատուն այնտեղ կոալիցիան չէ, այլ Սերժ Սարգսյանը: Նրան են ուղղվելու բոլոր հարցերն ու բոլոր պահանջները, ու նրանից են սպասվելու դրանց պատասխանները: Սերժ Սարգսյանն էլ, բնականաբար, պետք է շարունակի հարցեր ու պահանջներ ներկայացնել այն սուբյեկտներին, ում հետ որոշել է կիսել պատասխանատվության բեռը: Իսկ ամբողջ խնդիրն այն է, որ այդ սուբյեկտները տվյալ պահանջները կատարելու համար պահանջելու են վարձատրություն` ռեսուրսների տեսքով: Ահա այստեղ է, որ կրկին վեր է հառնելու ներիշխանական ճգնաժամի գլխավոր շարժառիթը` իշխանության «հոգապահուստի» բացակայությունը կամ սղությունը: Սա ամենևին չի նշանակում, որ ներիշխանական հաջորդ ճգնաժամն էլ լինելու է ՀՀԿԲՀԿ հակադրության տեսքով: Տեսքը, սուբյեկտների կազմը կարող է փոփոխվել, ավելանալ, լրացվել, համալրվել: Չի բացառվում, որ հաջորդ ճգնաժամը լինի ներՀՀԿական ճգնաժամ, երբ Ռոբերտ Քոչարյանը, ասենք, ԲՀԿից զրկվելով, կփորձի խաղի մեջ մտցնել արդեն ՀՀԿ այն մասին, որին ինքն է «մուտքագրել» այդ կուսակցություն:


 Իշխանության համար ամենացավալին և վտանգավորն այն է, որ հարցերն ու պահանջներն ավելանում են, արագանում են, իսկ ռեսուրսները նվազում են, ընդ որում՝ նույնքան արագ: Այնպես որ, բյուրեղացումը Հայաստանի իշխանության համար ելք չէ: Միակը, որ կարող է ելք լինել` երկրում արագ և մեծ ծավալի իրական բարեփոխումների ալիք սկսելն է: Բայց ակնհայտ է նաև, որ ներկայիս իշխանությունը չունի այդ կամքը և իր բոլոր գործողությունները միտել է դրանից խուսափելուն: Թեև աշխարհում ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ ժողովրդավարական ալիքից խուսափողը «ընկնում» է ժողովրդական ալիքից:


 


Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում