Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Թբիլիսիի ալրաղաց այցելության ժամանակ հայտարարել է, որ իրենք պետք է տարածաշրջանային նշանակության հացահատիկային տերմինալ կառուցեն, տեղեկացնում է Trend-ը:
«Արդեն կա նախագիծ, ըստ որի տերմինալը կկառուցվի Փոթիում: Հաշվի առնելով մեր աշխարհագրական առավելությունները, մենք պետք է հացահատիկ մատակարարենք ոչ միայն մեզ, այլ նաև Հարավային Կովկասին, Սև ծովի ափամերձ հատվածին և նույնիսկ Կենտրոնական Ասիային», ասել է Սաակաշվիլին:
Սակայն նրա կարծիքով, այդ տերմինալը առաջին հերթին պետք է ապահովի Վրաստանի պարենային անվտանգությունը:
Վրաստանի գյուղատնտեսության նախարարն իր հերթին շեշտել է, որ երկրում կա 4 խոշոր ալրաղաց, սակայն տարածաշրջանային նման կառույց դեռ գոյություն չունի: