Tuesday, 21 05 2024
11:45
Թավրիզում մեկնարկել է Իրանի նախագահի և մյուս զոհերի հուղարկավորման արարողությունը
Արարատ Միրզոյանն ու Ռոբերտ Ֆլոյդն ընդգծել են Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի դերը չտարածման և միջուկային զինաթափման հարցում
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն աջակցում է Հայաստանի միջուկային ծրագրին․ Ռաֆայել Գրոսի
11:00
Գերմանիայի ԱԳ նախարարը ժամանել է Կիև
10:45
Ռուսաստանը 70 ամյա ՀՄՄ է օգտագործում Ուկրաինայի դեմ
Գազայում սպառման եզրին են վառելիքն ու սնունդը
10:15
Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հիշատակը
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել
Ռուսաստանի հետ Հրվ. Կովկաս է վերադառնում Խորհրդային Միությունը. այսօրվա ՌԴ-ն ԽՍՀՄ-ից էլ վատն է
09:45
Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները
Իրանական աղետին մեր «ապոկալիպտիկ» արձագանքները թույլ իմունիտետի նշան են
Սպասվում է կարճատև անձրև
Տավարիշ Գալստանյան, թրջվելուց մի վախեցեք. անլրջացնում են իրենց իսկ շարժումը
Ի՞նչ են քննարկել ՔՊ փակ նիստում. «Հրապարակ»
Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ»
ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին. «Հրապարակ»
30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար. «Հրապարակ»
Սամվել Վարդանյանի նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ»
Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ. «Հրապարակ»
Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ»
ԱԺ նիստերին ընդդիմադիրները սահմանազատման մասին հարցեր կուղղեն ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ»
Իրանը որոշեց. որքան կշարունակվի տուրբուլենտությունը
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է

Արցախից դարձյալ հեղաշրջման քամի՞ է փչում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արցախցի դիվանագետ, վերլուծաբան Մասիս Մայիլյանը:

– ԼՂՀ նախագահական ընտրություններից հետո Արցախում, կարծես, ձևավորվում է ընդդիմության ճակատ: Ի՞նչ փուլում է արցախյան ընդդիմության ձևավորումը:

– Այոʼ, Արցախում ընդդիմություն է ձևավորվում: Այդ փորձը Արցախն ունեցել է: Մինչև 2007 թվականի մայիսը ԼՂՀ-ում ընդդիմադիր քաղաքական ուժերը գործել են: Վերջին 8 տարիների ընթացքում է, որ ընդդիմադություն` որպես կազմակերպված ուժ, ըստ էության, չի եղել, քանի որ 2007-ին, երբ խորհրդարանում ներկայացված կուսակցությունները պաշտպանել են Արցախի նախագահի` այսպես կոչված միասնական թեկնածուին, ընդդիմությունը չեզոքացել է: Բայց 2012 թ. ընտրությունների ժամանակ, երբ այլընտրանքային թեկնածու Վիտալի Բալասանյանը մեծաքանակ ձայներ է հավաքել, Արցախում նոր ուժ ստեղծելու պահանջ է առաջացել: Վիտալի Բալասանյանն ու նրա համախոհները պատրաստ են ստեղծել նոր ուժ: Երկրում չեն կարող քաղաքական առողջ գործընթացներ լինել, եթե քաղաքական դաշտը միաբևեռ է:
– Հնարավո՞ր է, որ Ղարաբաղում գոյացող ընդդիմադիր շարժումը գործունեություն ծավալի նաև հայաստանյան քաղաքական դաշտում, մանավանդ, որ հայաստանյան ընդդիմությունը այժմ գտնվում է բզկտված և թուլացած վիճակում:

– Ոʼչ: Ղարաբաղը իր քաղաքական դաշտն ունի, Հայաստանի Հանրապետությունը` իրենը: Հայաստանն ունի քաղաքացիների, իր պետության համար մշակված խնդիրներ, Ղարաբաղը` իրենը: Բացի այդ էլ, ՀՀ քաղաքացիները չեն մասնակցում ԼՂՀ ընտրություններին, Արցախի Հանրապետության ընտրողներն էլ չեն մասնակցում ՀՀ ընտրություններին: Այս իրավիճակում հնարավոր չէ, որ Արցախի ընդդիմությունը լինի նաև ՀՀ ընդդիմությունը: Դա տրամաբանությունից դուրս կլինի և տարօրինակ:

– Պարոʼն Մայիլյան, Հայաստանում, թերևս, ամենամեծ ընդդիմադիր ալիքը կարող է բարձրանալ, երբ խաթարվի Ղարաբաղի անվտանգությունը և որևէ սպառնալիք կախվի Արցախի անկախության վրա: Ուստի, ինչո՞ւ է այդպես անտրամաբանական թվում, որ Արցախի ընդդիմությունը կարող է ոչ միայն համագործակցել հայաստանյան ընդդիմության հետ, այլև նրան որոշակի օրակարգ թելադրել:

– Արցախի ընդդիմությունը չի կարող լինել Հայաստանի ընդդիմություն: Սակայն դա չի նշանակում, թե Արցախի ընդդիմությունը չի կարող համագործակցել հայաստանյան տարբեր ուժերի հետ:Դա հնարավոր է ավելի շատ իշխանությունների դեպքում, որովհետև այստեղի իշխանությունները աշխատել և աշխատում են հայաստանյան իշխանությունների հետ:

– Օրինակʽ հայաստանյան առաջիկա նախագահական ընտրություններին ո՞ւմ է պաշտպանելու ձևավորվելիք ընդդիմությունը:

– Ես չեմ կարծում, թե այստեղից նման հայտարարություններ լինեն, և շատ վաղ է տարբեր հարցերի շուրջ դիրքորոշում հայտնելը: Նոր ուժը դեռ ձևավորման փուլում է:

– Առանձին վերլուծաբաններ կարծիք են հայտնում, որ նոր ձևավորվելիք ընդդիմության գործում խառն է նաև Ռոբերտ Քոչարյանի մատը: Մանավանդ, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանավարության տարիներին Արցախում չառաջացավ ընդդիմություն ունենալու խնդիր:

– Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին Արցախում գործում էր ուժեղ ընդդիմություն` ի դեմս Դաշնակցության: Հիմա որոշ մարդիկ փորձում են տարբեր հարցեր իրար հետ կապել: Նոր ուժի ձևավորման գործընթացը զուտ արցախյան է: Սա ինքնուրույն գործընթաց է և կապ չունի որևէ միջամտության հետ: Մեր նպատակները Արցախում բարեփոխումներ իրականացնելն է, առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ ստեղծելը և Արցախի անվտանգությունն ապահովելն է: Կան ծրագրային մի շարք այլ դրույթներ, որ առաջադրել է նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը: Մենք այդ խնդիրները պետք է առաջ տանենք և փորձենք լուծումներ տալ ուրիշ ձևաչափով, քանզի Վիտալի Բալասանյանը նախագահի լիազորություններ չստանձնեց:

– Այսինքն, Դուք պնդում եք, որ սա մաքուր արցախյան գործընթաց է և ոչ մի կապ չունի՞ քաղաքական մեծ գործընթացների հետ: Մեծ ասելով` Հայաստանը նկատի ունեմ:

– Այս պահին այսպես է: Ուրիշները կարող են այլ ենթադրություններ անել, բայց դա իրականության հետ ոչ մի կապ չունի:

– Փաստորեն, ցանկացած այլ սցենարի դեպքում Դուք բացառո՞ւմ եք Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը:

– Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի քաղաքական դաշտի խաղացող է և այստեղի քաղաքական ֆիգուր չէ:

– Բայց չէ՞ որ Ռոբերտ Քոչարյանը հենց ղարաբաղյան քաղաքական դաշտի ֆիգուր էր, ավելին` նախագահը, և եկավ Հայաստան` վարչապետ աշխատելու: Այնպես որ, երբեք չասենք երբեք:

– Եթե Դուք ուզում եք Ռոբերտ Քոչարյանին կապել այստեղի գործընթացների հետ, դա Ձեր գործն է: Ես Ձեզ ասում եմ, որ սա մաքուր արցախյան գործընթաց է: Իսկ ես ենթադրություններ չեմ կարող մեկնաբանել:

– Բայց Դուք քիչ առաջ ասացիք, որ չեք բացառում համագործակցությունը քաղաքական տարբեր ուժերի հետ:

– Մենք կարող ենք համագործակցել, եթե, իհարկե, մեր սկզբունքներն իրար չեն հակասում: Համագործակցություն լինելու է տարբեր ուժերի հետ: Կոնկրետ, օրինակ, այս պահին սիրիահայության խնդիր կա: Հիմա այդ մարդկանց անվտանգությունն ապահովելու խնդիրներ կան: Ընտանիքներ կան, որոնք ցանկություն ունեն հաստատվել Արցախում: Այստեղ մենք կարող ենք չէ՞ համագործակցել: Նույն կերպ մենք կարող ենք համագործակցել Սփյուռքի լոբիստական կազմակերպությունների հետ, մանավանդ, որ ունենք Արցախի միջազգային ճանաչման հարց: Այնպես որ, շատ կարևոր է` ինչ հարցերի և ինչ խնդիրների շուրջ է համագործակցությունը:

– Փաստորեն, Դուք համագործակցության ակնկալիք ունեք զուտ Սփյո՞ւռքի հետ:

– Ոʼչ: Մենք կարող ենք համագործակցել նաև հայաստանյան քաղաքական դաշտի հետ: Բայց դա ապագայի խնդիր է: Հիմա Արցախում Վիտալի Բալասանյանի կողմնակիցների կողմից ձևավորվում է մի նոր ուժ, որը պիտի լուծում տա այն խնդիրներին և ծրագրային այն դրույթներին, որը կար իր նախագահական ծրագրում: Արցախում բնակչության մեկ երրորդն է քվեարկել Վիտալի Բալասանյանի օգտին: Նոր ուժը ներկայացնելու ենք այդ 1-3-ի շահերը: Սա ժողովրդավարական և շատ դրական գործընթաց է:

– Պարոʼն Մայիլյան, վերհիշենք այն նախադեպը, որն արդեն եղել է Արցախում, երբ Սամվել Բաբայանը ընդդիմություն էր, և նրա գլխավորությամբ ու հայաստանյան քաղաքական որոշ ուժերի հետ համագործակցության արդյունքում գործընթացները պրոեկտվեցին Հայաստանի վրա:

– Սամվել Բաբայանը Ղարաբաղում ընդդիմադիր քաղաքական կուսակցության ղեկավար չի եղել:

– Այսինքն, Սամվել Բաբայանը Ղարաբաղում չի՞ եղել ընդդիմություն:

– Սամվել Բաբայանը Արցախի Հանրապետությունում եղել է պաշտպանության նախարար և Պաշտպանության բանակի հրամանատար:

– Երբ նա դուրս եկավ պաշտպանության համակարգիցʽ իր դիմումի համաձայն, և իր համախոհների հետ քաղաքական գործունեություն էր ծավալում, պատրաստվում էր իր թիմով մասնակցել ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին: Հենց այդ ժամանակ էլ նրան մահափորձի կասկածանքով ձերբակալեցին:

– Ընդդիմությունը կազմակերպված քաղաքական ուժ է: Առանձին մարդը չի կարող ընդդիմություն լինել: Նա իր կուսակցությունն ստեղծեց Հայաստանում:

– Եվ վերջին հարցը` ես նկատեցի, որ Դուք մի տեսակ վիրավորանքով եք ընդունում այն փաստը, որ Արցախում նոր գոյացող ընդդիմության հետ կապվում է Ռոբերտ Քոչարյանի անունը: Ինչո՞ւ: Դուք նրան պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ չե՞ք համարում: Դա Ձեզ համար պատվաբեր չէ՞:

– Իհարկե, ես համաձայն եմ, որ Ռոբերտ Քոչարյանը պրոֆեսիոնալ քաղաքական և պետական գործիչ է և մեծ վաստակ ունի Արցախի Հանրապետության ստեղծման, պաշտպանության և կայացման գործում: Բայց երբ փորձում են այսօրվա ինքնուրույն և շատ դրական գործընթացի էությունը սխալ ներկայացնել, նրա անվան հետ կապել, ես դրան համաձայն չեմ, որովհետև հաստատ գիտեմ, որ այդ խոսակցությունները իրականության հետ որևէ կապ չունեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում