«Ի՞նչ իրավունքով է օտար տերության դեսպանը միջամտում մեր ներքին գործերին: Ինչ անլուրջ դիվանագետի են ամերիկացիներն ուղարկել մեզ մոտ, ով մտքեր է արտահայտում Թուրքիայում խոսքի ազատության մասին` չիմանալով այդ ոլորտում երկրում առկա իրավիճակը: Խոսքի ազատություն Թուրքիայում եղել է, կա և կլինի, և ուրիշների խորհուրդների կարիքը չունենք»,- ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` մեկնաբանելով ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեի հայտարարությունը Թուրքիայում խոսքի ազատության սահմանափակումների մասին:
Regnum-ի տեղեկացմամբ, Ռիկարդոնեն արդեն ընդունելություն է պահանջել Էրդողանի մոտ, սակայն խնդրանքին վարչապետի աշխատակազմից չեն պատասխանել:
Ռիկարդոնեն օրեր առաջ մեկնաբանել էր թուրքական լրատվամիջոցների 3 ներկայացուցիչների ձերբակալությունը` նշելով, որ դա սահմանափակում է խոսքի ազատությունը երկրում: