Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի ծովափնյա վոլեյբոլի կիսաեզրափակչի երկրորդ խաղում գերմանական զույգը պարտության է մատնել հոլանդական զույգին: Գերմանացիներ Բրինկն ու Ռիկերմանը վստահ հաղթել են Հոլանդիայի ներկայացուցիչներ Նումերդորին ու Շայլին:
Եզրափակչում Գերմանիայի զույգն ուժերը կչափի Բրազիլիան ներկայացնող Էմանուել/Էլիսոն զույգի հետ:
Բրինկ/Ռիկերման (Գերմանիա) – Նումերդոր/Շայլ (Հոլանդիա) – 2-0(21:14, 21:16)






































