Քիչ առաջ Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած հանրահավաքը ավարտվեց Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթով:
Հանրահավաքի ավարտին Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա մարտի 1-ին և ժողովրդին ասաց, որ պատրաստվեն լուրջ իրադարձությունների:
Ի դեպ նշենք, որ ժողովրդի բազմությունը հասնում էր Մատենադարանի հարթակից մինչև Մաշտոցի պողոտային հարող տարածք:
Հանրահավաքին հաջորդեց երթը, որը մինչև հիմա շարունակվում է: