Thursday, 02 07 2026
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է

ԵՆԲ-ն Հայաստանին ավելի քան 30 մլն եվրո վարկ կտրամադրի Վրաստանի հետ սահմանային անցակետերի վերանորոգման համար

Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին 30,316 մլն եվրո վարկ կտրամադրի երեք սահմանային անցակետերի` Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի վերականգնման համար: Համաձայնագիրը ստորագրել է Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և ԵՆԲ-ի Արևելյան քաղաքականության և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Հեյնս Օլբերսը:

«Ժամանակակից կդարձվի ամբողջ համակարգը՝ քաղաքացիների և բեռների անցումը սահմանով հեշտացնելու նպատակով: Ընդ որում, այդ ամենն արվելու է Համաշխարհային առևտրական կազմակերպության չափանիշներին համապատասխան»,- ասել է Գաբրիելյանը համաձայնագիրը ստորագրելուց հետո:

Նա տեղեկացրել է, որ այդ երեք անցակետերի վերականգնման համար, բացի ԵՆԲ-ից, վարկեր կտրամադրեն Վերականգնման և զարգացման եվրոպական բանկը` 10,3 մլն եվրո, Հարևանության ներդրումային գործակալությունը` 12 մլն եվրո, ինչպես նաև ԵՄ-ն գրանտ կառանձնացնի 3,31 մլն եվրոյի չափով, իսկ UNDP-ը կաջակցի 0,8 մլն եվրոյով:
Գաբրիելյանի խոսքերով` ծրագրի իրականացնողը կլինի UNDP-ն:
Եվրոպական ներդրումային բանկի վարկի մարման ժամկետը 25 տարի է:

Ավելի վաղ Հայաստանի ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը հաղորդել էր, որ ընդհանուր առմամբ երեք անցակետերը ժամանակակից դարձնելու համար անհրաժեշտ կլինի 60 մլն եվրո:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ավելի վաղ հաղորդել էր, որ անցակետերի վերակառուցման նախագծերը պատրաստ են և դրանց ստեղծմանն աջակցել է
ԵՄ-ն:

Վարչապետի խոսքերով` համաձայն միջազգային պահանջներին, այդ անցակետերում կտրամադրվեն մաքսային ամբողջական ծառայություններ:

Երեք անցակետերից ամենակարևորը Բագրատաշենն է: 2010թ-ի ընթացքում դրանով Հայաստան է եկել 419 հզ ուղևոր և 134 տոննա բեռ, դուրս է եկել 420 հզ մարդ և 124 տոննա բեռ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում