«Ժողովուրդ»-ին տվւսծ հարցազրույցում Շիրակի մարզի սահմանամերձ գյուղերից մեկի՝ Գետքի համայնքապետ Հովիկ Մխիթարյանը տարածքային կառավարման նախկին նախարար, Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանին մեղադրել էր իրենց գյուղի ջրագծի խողովակները գողանալու մեջ:
«Դրանից հետո Աբրահամյանն ու ԱԱԾ-ն սկսել են ահաբեկել գյուղապետին: Արդյունքում արդեն տևական ժամանակ է՝ Մխիթարյանն «անհետացել է»: Փորձում ենք կապվել նրա հետ, բայց չի պատասխանում հեռախոսազանգերին: Փոխարենը այդ ջրագծերի ճակատագրի վերաբերյալ պարզաբանում է տարածել ջրային պետական կոմիտեն՝անուղղակի կերպով ապացուցելով, որ Հ. Աբրահամյանը, այնուամենայնիվ կապ ունի խողովակների հետ. «ՀՀ կառավարության որոշմամբ թույլատրվել է ՏԿՆ ջրային տնտեսության համակարգի կազմակերպություններին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել կամ օտարել ընկերությունների կողմից օգտագործման համար ոչ պիտանի գույքը:
Ըստ այդմ Գետքի խողովակները ժամանակին ճանաչվել են ոչ պիտանի և օտարվել են մայրաքաղաքային պաշտոնյաների թեթև ձեռքերով»:








































