Այս պահին բավականին բուռն մթնոլորտում ժողովրդի մեծ ոգևորությամբ շարունակվում է հանրահավաքը, որին մասնակցում են շրջաններից ժամանած հազարավոր մարդիկ:
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը նշեց,որ մեր գլխավոր նպատակն է օր առաջ ձերբազատվել գործող ռեժիմից, որից հետո հարթակի մոտ հավաքված ժողովուրդը բացականչեց. «Հիմա,հիմա,հիմա»:
Լևոն Զուրաբյանը նշեց նաև,որ եթե առաջիկա մեկ երկու ամիսների ընթացքում շարժման ճնշման տակ չկատարվեն Կոնգրեսի պահանջները, ժողովրդի ցասումը կարթնանա:
Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հիշատակեց արաբական աշխարհում դիկտատուրաների դեմ ժողովրդի պայքարը և նշեց,որ 21-րդ դարի ժողովրդի պայքարը այլընտրանք չունի:
Նա նշեց,որ Սերժ Սարգսյանը պետք է ձերբակալի առաջին հերթին նրանց,ովքեր կրակ են բացել անզեն ժողովրդի վրա և ազատ արձակի քաղբանտարկյալներին, հակառակ դեպքում Մուբարաքի նման հրաժարական է տալու: